Սառն է ամառս,
Երբ դու համառ ես,
Ու մոտենալ քեզ ինձ չես թողնում...
Ցերեկս մութ է,
Ու մայրամուտ է,
Երբ ինձ ստում ես հենց իմ սրտում...
Տես իմ մեջ ուժ չկա էլ, ու
Ցանկություն չունեմ պայքարելու,
Ինձ էլի ցավ չպատճառես,
Իմ սրտին էլի չչարչարես...
Կրկներգ
Ու էլի, ու էլի քեզ թողնելու եմ,
Փախչելու եմ առանց վարանելու,
Զղջալու ես, ու ինձ որոնելու,
Խղճալու եմ, ու վերադառնալու, ու էլի...
Ու էլի, էլի քեզ ներելու եմ,
Ներելու եմ քեզ, ու համբերելու,
Ու էլի, էլի վախենալու եմ,
Որ սերն իմ կտանես,
Ու ինձ դու կսպանես...
Սիրտս խոցելը,
Ինձ հարվածելը
Թե տանելի է — ասա դու ինձ...
Այդքան լացելը,
Ինձ հալածելը
Անտանելի է, գեղեցկուհիս...
Տես, չկա իմ մեջ ուժ էլ, ու...
Ու չունեմ ես ուժ էլ տուժելու,
Քո սիրուց ինձ բացի քեզնից
Էլ երբեք ոչ ոք չի բուժելու...
Կրկներգ
Ու էլի, ու էլի քեզ թողնելու եմ,
Փախչելու եմ առանց վարանելու,
Զղջալու ես, ու ինձ որոնելու,
Խղճալու եմ, ու վերադառնալու, ու էլի...
Ու էլի, էլի քեզ ներելու եմ,
Ներելու եմ քեզ, ու համբերելու,
Ու էլի, էլի վախենալու եմ,
Որ սերն իմ կտանես,
Ու ինձ դու կսպանես...
Ողջ կյանքս քեզ ատելու եմ,
Բայց, մեկ է, կարոտելու եմ,
Կանհետանամ գիշերում ես,
Բայց ինձ դու միշտ հիշելու ես...
Սև կարոտի ճանկերից ես,
Ու ինձ ատելու ջանքերից դու
Չենք ազատվի մեկ է իմն ես,
Միայն թե ինձ չսպանես դու..
Կրկներգ
Ու էլի, ու էլի քեզ թողնելու եմ,
Փախչելու եմ առանց վարանելու,
Զղջալու ես, ու ինձ որոնելու,
Խղճալու եմ, ու վերադառնալու, ու էլի...
Ու էլի, էլի քեզ ներելու եմ,
Ներելու եմ քեզ, ու համբերելու,
Ու էլի, էլի վախենալու եմ,
Որ սերն իմ կտանես,
Ու ինձ դու կսպանես…
Hripsime Hakobyan — Im sirt@ liqn a //Official 2016//
Опубликовано: 4 июн. 2016 г.Հռիփսիմե Հակոբյան — Իմ սիրտը լիքն ա
Director: Aren Bayadyan
Dop: Artyom Abovyan
Music: Richard Madlenyan
Lyrics: Grigor Kyokchyan
Arrangment: KarenSevak Production
Dhol: Efo
Mix & Mastering: Artur & Bina Production
Choreographer: Vika Martirosyan Amaras Dance Studio
Style and Image: Hripsime Hakobyan, George Harutyunyan, Sofia Dilanyan
Dresses: Anahit Simonyan Fashion
Makeup: Ashkhen Kostandyan
HairStyle: Sedrak Ghambaryan
LYRICS
------------
Կա մի խորհուրդ, որ ուզում եմ կիսել ես
Աղջիկների հետ ամբողջ աշխարհի,
Եթե գժի պես դու սիրահարվել ես,
Մի թող, որ նա քեզ չարչարի,
Նա միևնույն է կզգա քո կարոտը,
Թե ունենաս մի քիչ համբերություն,
Եթե ուզում ես, որ նա մնա մոտդ,
Տուր նրան ազատություն։
Լիքը, լիքը, լիքը, իմ սիրտը լիքն ա,
Իմ շորի վրա իր օծանելիքն ա,
Ամենալա-լա-լա-լավը ինքն ա,
Նա իմ երջանկության գաղտնիքն ա։
Մեր մեջ ասած տղաները սիրում են
Այն աղջկան, ով իր գինը գիտի,
Եթե քո սիրտը նրան միշտ ներում է,
Նա քեզ դժվար գնահատի։
Լիքը, լիքը, լիքը, իմ սիրտը լիքն ա,
Իմ շորի վրա իր օծանելիքն ա,
Ամենալա-լա-լա-լավը ինքն ա,
Նա իմ արևը, օդը, կյանքն ու երկինքն ա։
Опубликовано: 1 июл. 2016 г.Yana Hovhannisyan — Like me
Music & Lyrics by: Edgar Aleksanyan
Music Producer " DUETRO " Studio
Makeup: Rosie Bostanjyan
Hairstyle: Egda
D.O.P. Arthur Gevorgyan & Edgar Aleksanyan
Director & Producer: Edgar Aleksanyan
Nanul – Mankapartez, Mnas Barov (Մանկապարտե´զ, մնաս բարով) // Official Music Video // 4K
Опубликовано: 1 июн. 2016 г.Official Music Video of «Mankapartez, Mnas Barov» (Մանկապարտե´զ, մնաս բարով) performed by Nanul.
Director: Artyom Abovyan
Lyrics: Grigor Kyokchyan
Music & Arrangement: Karen Sevak Production
Mixing and Recording: Duetro Studio
Costumer Designer: Myth (https://www.instagram.com/bymyth/)
Scenic Designer: Sofia Dilanyan, Georgi Harutyunyan
Dancers: Amaras Kids & Amaras Dance Studio
Choreography: Vika Martirosyan
Hairstyle: Sedrak Ghambaryan
Makeup: Ashkhen Kostandyan
Lyrics:
Երկուշաբթի օրով
Առավոտից զոռով
Արթնանալով քնից՝
Դուրս եկա ես մեր տնից։
Տես, որ ունեմ ուսիս
Նոր պայուսակ թիթիզ
Մեջը՝ տարբեր-տարբեր
Մեծ ու փոքր լավ գրքեր։
Ո՞վ իմացավ, թե ես ուր եմ գնում,
Որ սովորում եմ ես առաջին դասարանում։
Դպրոցական աղջիկ եմ,
Ես էլ չարաճճի չեմ,
Մեծ եմ ես մի տարով,
Մանկապարտե՜զ, մնաս բարով։
Ես դպրոցական եմ
Ու ես վեց տարեկան եմ,
Մեծ՝ արդեն մի տարով,
Մանկապարտե՜զ, մնաս բարով։
«Շունն ու Կատուն»՝ անգիր,
«Տերն ու Ծառան» պատմի՛ր,
Իսկ «Չարի Վերջը» ես
Սովորել եմ ջրի պես,
Որ պարելուց բացի
Ես լինեմ խելացի,
Որ խաղերին բակի
Էլ ոչինչ չխանգարի։
Ես դաս չունեմ հիմա սովորելու,
Ընկերներիս համար երգելու եմ, պարելու։